«Քուչի բազառի» կոդեքսները դարձել են քաղաքական կատեգորիա, մինչդեռ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած

Այս գումարման խորհրդարանն աննախադեպ է իր ծեծկռտուքներով, վիրավորանքներով, իշխանությունը պետք է դրսևորի զսպվածություն, չպետք է նման սանձարձակ պահվածք ունենա։ «Քուչի բազառի» կոդեքսները դարձել են քաղաքական կատեգորիա, մինչդեռ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Որքան մոտենանք ընտրություններին, նման տեսարանների պակաս չի լինելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Արման Գալոյանը։

Գալոյանի կարծիքով, խորհրդարանական կառավարման համակարգը մեր պետականությունը լուրջ վտանգի առաջ է կանգնեցնելու․ «Քաղաքական երկրաշարժի առաջ ենք կանգնելու, հրդեհին ավելանալու է երկրաշարժը, քաղաքական դաշտը ցնցվելու է, այս կառավարման համակարգի պայմաններում լրջագույն խնդիրներ են լինելու։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ