Նախկին ՔՊ-ականներից մեկին վարչապետի թեկնածու ենք առաջադրելու. Աղազարյանը իմպիչմենտ է սկսում

12/05/2025 12:07 24-ի նախագիծ

ԱԺ արդեն անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել խորհրդարանում։ Այս մասին նա ասաց 24News-ի հետ զրույցում՝ հայտարարելով, թե ամենայն հավանականությամբ իրենց վարչապետի թեկնածու է դառնալու նախկին ՔՊ-ական գործիչներից մեկը, որից հետո այդ ստորագրահավաքին կարող են միանալ նաև գործող ՔՊ-ականներ։

Աղազարյանը հույս ունի, որ իրենց կմիանան նաև ընդդիմության պատգամավորները, սակայն իրենք «չեն պատրաստվում միանալ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ գտնող որևիցե թեկնածուին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ