«БЕЗОТЧЕТНИК» ՓԱՇԻՆՅԱ՛Ն, Ի՞ՆՉ ԵՍ «ԻՆՔՆԻՇԽԱՆ» ԳԼԽԱՐԿԴ ԴՐԵԼ, ԳՆԱՑԵԼ ՄՈՍԿՎԱ, ԻԲՐ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՍ

Պետք է հեռացնել պարտության պատճառները, նրանց, ովքեր առ այսօր հանրապետության ղեկի մոտ են։ Նրանք հետևանք են, պատճառներն այլ տեղում են։ Այս մասին 24News«Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է անվտանգային հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը։

«2018 թվականին սահմանադրական կարգի տապալմամբ Հայաստանում իշխանության բերվեց ոմն անձ, որի անունը Նիկոլ էր, ազգանունը՝ Փաշինյան։ Մինչև Փաշինյանի իշխանության գալը 300 մլն դոլարի վարկով պետք է գնվեին անօդաչու թռչող սարքեր հայտնաբերող ու խոցող «Կրասուխա» և «Պանցիր» զինատեսակները։ Այդ գնումները չեղարկեց Նիկոլ Փաշինյանը։», – իր խոսքում մտահոգություն հայտնեց Նահապետյանը։

«Մոսկվայում գլխարկ էր դրել, ուշադրությո՛ւն դարձրեք, մյուսներից տարբերվելու, իր «ես»-ը ցույց տալու համար, ինքնահաստատման լուրջ բարդույթ ունի։ Մեր կորուստներն անխուսափելի են, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում Հայաստանը։ Նա մարդկային հարաբերություններում ոչ միայն «безотчетник» է, այլ նաև իր կեցվածքով հանդիսանում է մեր գլխին մեծ արհավիրք», – նշեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00–ՍՊ