Թուրքը մեր տարածքից չի գնա առանց պատերազմի, երազանքներ մի ունեցեք, պատերազմ լինելու է
09/05/2025
24-ի նախագիծ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Իմ համար այսօր տոն է, ինչ ուզում են, թող ասեն, ավելին ենք հետ բերելու։ ԱԽՔ-ին լուրջ չեմ վերաբերվում, ծեծված իշխանություն է, վախենում են։ Մարդկության պատմության մեջ լինում են նման բաներ, եղել ենք ու հզորանալու ենք։ Իշխանությունը փոխվի՝ Արցախը հետ կբերենք, մեծ Հայաստան ենք ունենալու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ՊԲ առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
«Հեքիաթներին մի’ հավատացեք, թուրքի համար ինքը որտեղ կանգնած է, իր սահմանն է, առանց պատերազմ թուրքը մեր տարածքից չի գնա, երազանքներ մի’ ունեցեք։ Տեսել եմ, թե ինչպես են հողերը գրավում, բնակավայր սարքում»,- ընդգծեց Կարապետյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ