Սովետական բանակի զինվոր Ռուբենի առեղծվածը. Գյումրիից մինչև Հոլանդիա
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ փորձություն էր Խորհրդային Միության ժողովուրդների համար։ «Ամեն ինչ ռազմաճակատի և ամեն ինչ հաղթանակի համար»․ ահա այս նշանաբանով չորս տարի ապրում էին միլիոնավոր խորհրդային քաղաքացիներ՝ կրելով ծանր զրկանքներ և չխնայելով ոչինչ, ընդհուպ մինչև՝ սեփական կյանքը։
Հայ ժողովուրդը, ի թիվս այլոց, իր զգալի ավանդն է ունեցել հաղթանակի կերտման հարցում։ Հայերի համար հաղթանակը խիստ կարևոր էր, հակառակ դեպքում Թուրքիան պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա, եթե ֆաշիստական Գերմանիան հաջողության հասներ։
24News-ը ֆիլմ է պատրաստել Մեծ Հայրենական պատերազմում իրենց կյանքը տված հազարավոր հայորդիներից մեկի՝ Ռուբեն Մելքոնյանի մասին, որը գնդակահարվել է նացիստների կողմից հեռավոր Հոլանդիայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ