Ձուկ եմ վաճառել մինչև պատգամավոր դառնալս, ավելի լավ էի ապրում, քան հիմա 700 000 դրամով

Ընդդիմությունը Փաշինյանին նայում ու հոգեվարքի մեջ է ընկնում, կարմիր գծեր են հատում, այո’, կոռուպցիան արմատախիլ արած չէ, բայց ջանքեր ենք գործադրում, նախկինում գեթ մեկը չի ձերբակալվել կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե լուրեր կային, որ Գրիգորյանն էլ է Նորատուսում ձկների վաճառքի բիզնես գործունեությամբ զբաղվում, պատգամավորը նշեց, որ նման բան չկա. «Նորատուսցին հիմնականում ձուկ է վաճառում, ես էլ եմ ձուկ վաճառել, բոլորը գիտեն, չեմ ամաչում, իմ քրտինքով եմ աշխատել, չեմ գողացել ու խաբել: Սևան ազգային պարկում էի աշխատում, հանեցին գործից, քանի որ ընդդիմադիր էի: Հիմա 700 000 աշխատավարձ եմ ստանում, չի հերիքում, չեմ կարող տուն գնել, երեք երեխա ունեմ, ապրում եմ հայրական տանս, Երևանում տուն չունեմ»:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ