Գյումրիի իշխանությունը փլուզվելու է, ծախվողներ են ման գալիս, որ կառավարումը ձեռքներից վերցնեն

Գյումրիի իշխանությունն ավազի վրա է ձևավորվել, նոր զարգացումներ են լինելու, այդ իշխանությունը փլուզվելու է։ ՔՊ-ն ծախվողների է ման գալիս, որ իշխանությունը ընդդիմության ձեռքից վերցնի, Գյումրին կարևոր է իշխանության համար։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին, Հոխիկյանը նշեց, որ գործընթացը կասեցված է, Ադրբեջանը ցանկություն չունի շարունակելու։

«Մտահոգիչ է Բաքվի զինվելը, ամեն օր մեծ քանակությամբ զենք են տեղափոխում Նախիջևան։ Երեկ իսրայելական բեռնատար օդանավը իջավ Ադրբեջան, Իտալիան նոր տեսակի ռազմական ինքնաթիռ վաճառեց նրանց»,- ընդգծեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: