Իրանի նախագահը զգուշացրել է Ադրբեջանին, որ հրաժարվեն Սյունիքի միջանցքի գաղափարից․ միջազգայնագետ

Հնդկաստան -Պակիստան կոնֆլիկտը ուղիղ ազդեցություն չունի Հայաստանի վրա, բայց կարևոր է, որ Ադրբեջանին զենք մատակարարող և ՀՀ-ն չճանաչած Պակիստանը հայտնվի ծանր վիճակում։ Նրանք տևական ժամանակ չեն կարողանալու զենք մատակարարել Ադրբեջանին,  զինամթերքի լրջագույն ճգնաժամի առաջ են։ Բաքուն պարտք է Պակիստանին, Հադրութում մեր դեմ կռվել են պակիստանցի լեռնային հրաձիգները։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Անդրադառնալով Իրանի նախագահի այցին Ադրբեջան, միջազգայնագետը ընդգծեց, որ նախագահը զգուշացրել է Ադրբեջանին, որ հրաժարվեն Սյունիքի միջանցքի գաղափարից։ Նրա ելույթում թաքնված շատ ենթատեքստեր կան։

«Իրանը սահմաններն ամրացնում է, պատահական չեն հայ-իրանական զորավարժությունները, նրանք վտանգ են տեսնում Ադրբեջանից, տեսել են, թե ինչպես են ահաբեկիչներ բերել, Հորադիզում տեղակայել»,- ընդգծեց Բալասանյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: