Էդ մենք իմպիչմենտի տեղը չգիտե՞նք, մեկը լայվով պիտի գա, ասի՞, բերե՛ք 8 ձայն, միանում ենք. Սաղաթելյան

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկն է, որով հնարավոր է հասնել իշխանափոխության, և այդ մասին առաջին անգամ հայտարարել եմ ես «Դիմադրության» շարժման երկրորդ փուլի ժամանակ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստան» խմբակցությանը պակասում է 8 ձայն, որպեսզի այդ գործընթացը մեկնարկենք ու այն ներառվի ԱԺ օրակարգում։ Եթե կա որևէ ուժ, կամ թեկնածու, ով որ ունի մեզ պակասող ձայների թվաքանակը, մենք պատրաստ ենք հարցը մտցնել ԱԺ օրակարգ և դրանից հետո քննարկել, թե ինչպես ենք անում, որ ՔՊ-ից պակասող ևս 18 ստորագրություն միանա և խնդիրը հասցնենք հաղթական ավարտին։

Հիմա մենք դե՞մ ենք այս գործընթացին․ սա այլևս Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին չէ, այն ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու և խորհրդարանական ամենամեծ խմբակցությանը թիրախավորելու ու այս պրոցեսն անլրջացնելու մասին է։», – իր խոսքում ընդգծել է Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ