Փաշինյանն ու Արամ Սարգսյանը հանցագործ կոալիցիոն ուժ են, ԵՄ դրոշի տակ զոռբայություն են անում

Կյանքից կտրված, պոնչիկ ուտող, կեղծ եվրոպամետներն իրենց դիմակները պատռեցին։ Նո՞ր էին լսում Արթուր Չախոյանի բարձրացրած չարաշահումների մասին, մանկապարտեզ կառուցած շինարարի վերաբերյալ նա սերիալ ունի նկարած, դա իր հերթական բացահայտումն էր։ Գեոպոլիտիկ կարևորություն են տալիս թաղապետի խուժանությանը՝ իրենց թիմակցին արդարացնելու համար, իրենց անձով վարկաբեկում են արևմտյան արժեքներն ու ժողովրդավարությունը։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հիմնադիր զավակներ» նախաձեռնության համահիմնադիր, հասարակական գործիչ Հայկ Մանասյանը։

«Նիկոլ Փաշինյանի ու Արամ Սարգսյանի ուժը ոչ միայն քաղաքական կոալիցիան է, այլ՝ հանցագործություններում են կոալիցիոն գործընկեր, ԵՄ դրոշով գալիս են, որ զոռբայություն անեն։ ՔՊ-ն առանց այդ ուժի իշխանություն  չի կարող վերցնել, դրա համար չի նեղացնում, իրենց տակի ճյուղը չեն ուզում կտրել, դրա համար էլ այդքան զգուշավոր են»,- ընդգծեց Մանասյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: