Խուլիգանություն է Նոր Նորքի թաղապետի արածը, ծեծն այս իշխանության կառավարման գործիքն է դարձել
30/04/2025
24-ի նախագիծ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Խուլիգանություն է Նոր Նորքի թաղապետի արածը, հայհոյում, ծեծում են ակտիվիստին, ծեծն այս իշխանության կառավարման գործիքն է դարձել։ Քրեական և քաղաքական պատասխանատվության պետք է ենթարկվեն ՔՊ-ն և «Հանրապետություն» խմբակցությունները։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
Սողոմոնյանի կարծիքով, լարվածությունը պայմանավորված է իշխանության վախով, պատասխանատվության բեռի տակ են և հասկանում են, որ չեն կարող վերարտադրվել։
Խոսելով թալանի հետվերադարձի մասին` Սողոմոնյանը նշեց, որ թալանածը հասարակ ժողովրդից են ուզում կլպել՝ դրանով է պայմանավորված հարկերի բարձրացումը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ