ԱԺ-ից պետք է պայքարի ալիքը սկսվի ու մարդկանց փողոցում համախմբի, իմպիչմենտ է անհրաժեշտ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Տեսանելի ապագայում գործողությունների ընթացք ենք ունենալու, երրորդ նախագահը հստակ ուղերձ է հղել և նշել մեր առաջնահերթությունները՝ բանակի, անվտանգության, արտաքին հարաբերությունների վերականգնում և ներքին համերաշխություն։ Մեր նպատակն է ոչ թե պառակտել մարդկանց, այլ սոսնձել մեկ գաղափարի շուրջ, առաջիկայում մեր քայլերի հաջորդականությունը կներկայացնենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
«Ոչ մեկից չենք վախենում, մենք թոհուբոհի միջով ենք անցել, եթե ուզենայինք բան ասեինք՝ կասեինք, մենք չենք նախաձեռնել գործընթացը, մենք աջակցում ենք իմպիչմենտին, քանի որ հնարավորություններ ենք տեսնում։ Մենք վարչապետի թեկնածու չենք դիտարկում, սպասում ենք առաջարկներին, նախաձեռնողները պետք է անուններ առաջարկեն»,- ընդգծեց Դանիելյանը։
Դանիելյանի խոսքով, թեև ընդդիմության մեջ տարաձայնություններ կան, բայց դա չպետք է խանգարի միասնական ճակատ ձևավորելուն։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ