Հայրս ինձ ու եղբորս ասաց՝ գոնե տարբեր դիրքեր գնացեք, թե որ մի բան լինի, երկուսիդ չկորցնեմ…
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
2020թ. 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդող իրադարձություններն անդառնալի հետևանքներ են թողել հայ ազգի վրա։ Չնայած մարդկային և տարածքային կորուստներին, միևնույն է` մարդիկ վերադառնում էին Արցախ՝ հույսով, որ հնարավոր կլինի վերածնվել։
Հարութ Մնացականյանը մեկն է արցախցի այն երիտասարդներից, ով հարազատ եղբոր հետ մեկնեց ռազմադաշտ։
«Հայրս ասաց՝ գոնե տարբեր դիրքեր գնացեք, եթե ձեզնից մեկին մի բան լինի, երկուսիդ չկորցնեմ։ Եղբորս՝ Գուրգեն Մնացականյանի զոհվելու լուրը հաստատվելուց հետո անզորությունից հորիցս ներողություն էի խնդրում, մայրս բոլորից ուժեղ գտնվեց, ասաց՝ մեծ եղբայրդ շատ էր սիրում հայրենիքը, գիտեր՝ ինչի համար է զոհվում»,- «Մարդիկ Արցախից» հաղորդման ընթացքում նշում է Հ. Մնացականյանն ու հավելում. «Այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետությունը՝ մեր գերագույն արժեքը, մեր հայ լինելու ամենամեծ երաշխավորը»։
Հարութի, նրա կնոջ՝ Սոնյայի ու երեխաների հետ զրուցել ենք պատերազմներից, գաղթից, կորստի ցավից, արցախյան հուշերից ու վերադարձի տեսլականից։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
–00—ՅՄ