Շուշան Պետրոսյանը՝ ընկերների դավաճանության, մտավորականների լռության ու վախի մթնոլորտի մասին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը։ «Այսօր համերգասրահներից ու եթերից հնչող երաժշտությունը կոլապս է, երգեհոնով կահավորված դահլիճում հնչում է ռաբիս»,- նկատում է երգչուհին։
Խոսելով իր անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին, Շուշան Պետրոսյանն առանձնացնում է․ «Շատ հեշտ է, ես չեմ վիճում, չեմ պարզաբանում, պարզապես ջնջում եմ իմ կյանքից, հեռանում եմ։ Ես չեմ կորցրել ընկերների, իրենք են կորցրել ինձ»։
Խոսելով 2018 թվականի քաղաքական իրադարձությունների ու դրանցից հետո եկած ժամանակահատվածի մասին, արտիստն ընդգծում է․ «2018-ն իմ համար այնքան թույլ է 2020-ի հանդեպ։ 2018-ին հասկացողը հասկանում էր, որ սեղանին Արցախն է դրված։ Կյանքս կիսվեց մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, հիմնահատակ ջախջախվեցի 2023-ի սեպտեմբերի 19-ին, բայց սրանք` էս փնթիները, այդքան չկան, որ ինձ տեսնեն թուլացած ու ջախջախված»։
«Հասկանո՞ւմ եք, ես ամեն առավոտ արթնանում եմ վիրավորված, որ սրանք են ղեկավարում իմ երկիրը, քանի որ որոշ թեփեր որոշել են, թե իմ ու քո կյանքն ով պիտի տնօրինի, եթե դուք հունիսի 21-ին նորից ընտրում եք մի ամբողջ սերունդ գլխատածին, ուրեմն ձեր ձեռքերը նույնպես թաթախված են այդ երեխաների արյան մեջ», – նշում է Շուշան Պետրոսյանը։ Անդրադառնալով մտավորականների լռությանը, Պետրոսյանն այդ ամենը կապում է վախի մթնոլորտի հետ․ «Շատ մեծ են տարիքով ու նաև վախենում են, վախն է նրանց լռության պատճառը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
–00—ՅՄ