Նիկոլը չի քնել Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից հետո, թիմակիցներն էլ պամպերսով են ման գալիս

Փաշինյանի ողորմելի հայտարարությունը` Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները այրելու հետ կապված, փորձ է դուր գալ և շողոքորթել էրդողանին, թե տես ոնց եմ պայքարում նախկինների դեմ։ Նա չի հասկանում, որ ինչքան շողոքորթում է, գլխին ավելի է ուտում։ Սիրտդ շատ է ցավում, ՔՊ-ի դրոշի կողքը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները դիր, ամեն առավոտ գնա պաչի։ Որ Ալիևը ոտքի տակ էր տալիս Արցախի դրոշը, ինչի՞ ծպտուն չէիր հանում։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության մասին, որ Փաշինյանին հեռացնելու ծրագիր կա, Շարմազանովը նշեց․ «Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից հետո Փաշինյանը գիշերը չի քնել, թիմակիցներն էլ պամպերսով են ման գալիս։ Նա մինչև 2026 թվականի ընտրություններ չի հասնելու, պատրաստվում ենք պայքարի»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: