Որոշ արցախցիներ ուղղորդվում են ՔՊ-ի կողմից, նպատակ ունեն մեզ պառակտել, Արցախի ինստիտուտները լուծարել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Իշխանությունն իր խղճուկ վիճակն է ցույց տալիս, երբ պիտակավորում է արցախցիներին, փորձում են ներքաղաքական պայքարի վերածել մեր հարցերը։ Մենք պահանջում ենք, որ ձեր պարտականությունները կատարեք, փոխանակ ձեր սխալը ընդունեք, աջակցեք, մեզ եք մեղադրում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
«Մեզ որպես բեռ են դիտարկում, ուզում են` թողնենք, հեռանանք, բայց չեն ասում, թե ինչքան մեծ գումարներ են ստացել միջազգային կազմակերպություններից և երկրներից։ Ֆրանսիայի պատգամավորներն են փաստել, որ 23 մլն եվրո են հատկացրել արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար, Կարմիր խաչը, ՄԱԿ-ը ևս աջակցել են, մինչև հիմա գումարներ են ուղարկվում, ո՞ւր են այդ միջոցները, որ արցախցիներին զրկում են աջակցությունից»,- ընդգծեց բանախոսը։
Գալստյանի խոսքով, որոշ արցախցիներ ուղղորդվում են իշխանության կողմից, նպատակ ունեն մեզ պառակտել և Արցախի ինստիտուտները լուծարել։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: