Փաշինյանի ուղերձում թաքնված նրբերանգներ կան, պատահական չի շեշտադրում սահմանազատման հարցը

 

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձում երկու նոր նրբերանգ կա, պատահական չէ, որ նա սահմանազատման, սահմանագծման գործընթացից է խոսում։ Ինչպես տեսնում ենք, այդ գործընթացը բարդ է, կանոնադրությունը կա, բայց չի մեկնարկվում, Հայաստանը հայտարարում է, որ առաջարկներ է ներկայացրել, ենթադրելի է, որ պահանջների նոր շրջանակ կա Ադրբեջանից։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Հարց է առաջանում նաև՝ օրակարգում կարո՞ղ է հայտնվել հայ – թուրքական սահմանի սահմանազատման, սահմանագծման թեման։ Ուղերձում ուշագրավ է նաև այն, որ նա ակնարկում է հասարակության վստահության քվեի մասին, իբր իր մոտեցումները վայելում են հասարակության քվեն ու այդպես էլ կլինի»,- ընդգծեց Բադալյանը։

Բանախոսի համոզմամբ, հայ – թուրքական հարաբերությունների հարցը Փաշինյանը հաշվարկում է որպես նախընտրական կապիտալիզացիայի ենթակա գործոն, չի բացառվում, որ Երևանն այդ հարցում ակնկալում է Անկարայից աջակցություն։

Անդրադառնալով Էրդողանի այսօրվա ուղերձին, Բադալյանը նկատեց, որ Էրդողանն ասում է, որ մենք հաշտ ու խաղաղ ապրում էինք, մեզ կռվացրել են, այս հայտարարությունը պաշտոնական Երևանի հայտարարություններին համահունչ է, Թուրքիան վերցնում է այն, ինչ Հայաստանն է տվել նրան։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ