Հաղարծին համալիրի ճանապարհին 2 տասը մետրանոց ծառ ընկել, փակել էր երթևեկելի գոտին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

6

Ապրիլի 24-ին՝ ժամը 11:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:



Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին, պոկվել և ավտոճանապարհի երթևեկելի հատվածում են հայտնվել 2 ծառ (մոտ 10 մ երկարությամբ և 40-70 սմ տրամաչափով), ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:



Փրկարաները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

1

1

 

1

1