Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

փափ

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում», որ վերաբերում է մեր երկրի պետական սահմանի, մեզանից յուրաքանչյուրի անվտանգությանը:

Կիրանցում ոստիկանները կամայական որոշումներով են սահմանափակել քաղաքացիների, գյուղերի բնակիչների ու մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների ազատ տեղաշարժը․ առանց իրավական կանոնների ստեղծված են ոստիկանական ինչ-որ անցակետեր, և մարդկանց տեղաշարժը թույլ են տալիս սեփական հայեցեղությամբ։

Առանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը», որի կանոնակարգի նախագիծ անգամ գոյություն չունի»։

--00—ԼՀ