«Hyundai»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, բախվել է «Mercedes»-ին, ապա «Jeep»-ին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

վթ.

Երեկ՝ մայիսի 19-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Տիգան Գալստյանը իր վարած «Hyundai»  մակնիշի ավտոմեքենայով Զոբունի գյուղի սկզբնամասում բախվել է 49-ամյա Արթուր Սարգսյանի կողմից կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, և բախվել 68-ամյա Խորեն Քոթանջյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել փայտե էլեկտրասյունը, գովազդային վահանակն ու բախվել բնակչի տան քարե պարսպին՝ մոտ 8 մետր հատված փլուզելով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ