Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ա.j

Քաղբանտարկյալներ` Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը, չսկսված ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց: Այս մասին գրառում է արել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ինչու կամ ինչ հիմքով դատարանն այդ քայլին գնաց, սակայն մեկ բան պարզ է` գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց:

Այս պահին, Նարեկից ու Վազգենից բացի, անազատության մեջ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև` Տավուշի դեպքերով անցնող մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ:

Այս մարդկանց ազատության մեջ գտնվելը մեծ իմպուլս կհաղորդեր երկրում ծավալված ներքաղաքական իրադարձություններին և նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջիններս շարունակում են ապօրինի փակի տակ մնալ:

--00—ԼՀ