Պայքարը կլինի ծանր, բայց արժանապատիվ․ պիտի ապրել արծվի, ոչ թե մողեսի պես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ֆֆ

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մենուա Սողոմոնյանը գրում է․



«Վաղն առավոտվանից խաղաղ անհնազանդության գործողություններ են սկսվում։ Պայքարը կլինի ծանր, բայց արժանապատիվ։ Պայքարը թշնամու գործակալի դեմ է։ Պայքարը ժողովրդի իշխանությունը բռնազավթածի դեմ է։ Պայքարն իրենից ոչինչ չներկայացնող քաջ նազարի դեմ է։

Պայքարող կողմի առաջնորդը Հայոց եկեղեցու պայծառագույն հայրերից մեկն է, ով մի կողմ է դրել ամեն ինչ ու պայքարում է երկու կարևոր արժեքի համար՝ Հայրենիք և Պատիվ։ Մենք իրավունք չունենք վախվխելու։ Կյանքը մի անգամ ենք ապրում, պիտի ապրենք արծվի, ոչ թե մողեսի պես»։ 

--00—ՍՊ