Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, խնդիրն ավելի խորն է․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

«Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ խոսելով Երուսաղեմի հայկական թաղամասի՝  «Կովերի պարտեզի», մասին։

«Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ինչի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների՝ թե՛ արաբական երկրների հետ, թե՛ միջազգային այլ գործընկերների հետ, թե՛ բազմակողմ հարթակներում բարձրաձայնում է խնդիրը»,- ասաց Կոստանյանը։

Կոստանյանը նշեց, որ իրենք գործընթացի մեկնարկից տեղյակ են եղել խնդրի և զարգացումների մասին։

«Խնդիրը որևէ վայրկյան մեր կողմից չի անտեսվել», - եզրափակեց Կոստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ