Գնել Սանոսյանն այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

425762725_744926561157664_8052832296617902137_n

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հետ այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված։

Տեղում նախարարին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները։ 

Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթեր։ Աշխատանքներ են տարվում ճանապարհային պատվածքի ուղղությամբ։

Նորոգվող մոտ 4կմ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքի ամենաբանուկ փողոցով։

Նշված հատվածի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

--00—ՅՄ