ԵԽ-ում առաջարկում են դիտարկել ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

l-0x0wh-786x458z-1 (1)

Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվելու ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, փոխանցում է «Լուրեր»-ը։

Փաստաթղթի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը. «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալոով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»:

Պատգամավորները կոչ են արել Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, ոլորտային ինտեգրման ոլորտներում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ