Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

1

Երևան քաղաքում` մարտի 7-ի ցերեկը, 8-ի, 9-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` մարտի 7-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

-00—ԼՀ