ՄԻՊ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է դպրոցականների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

photo_2023-12-16_13-28-15

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է Գավառ քաղաքի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտներին:

Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը հյուրերին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, լիազորությունների շրջանակը, խոսել Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքի, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումների, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի շուրջ։

Դպրոցի սաներն ու աշխատակիցները հնարավորություն են ստացել բարձրաձայնել նաև իրենց հուզող հարցերը։ Աշակերտներին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները:

Հանդիպման ավարտին Պաշտպանի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար։

--00—ՅՄ