Նիկոլի «Խաչմերուկում» մենք անբարոյական կնոջ, թուրք վարորդներին սպասարկողի կարգավիճակ ենք ունենալու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկում» մենք գտնվելու ենք անբարոյական կնոջ կարգավիճակում, որը սպասարկելու է թուրք վարորդներին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում հայտարարել է Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Վերջինս նաև նկատել է, որ ֆրանսիական բաց աղբյուրների համաձայն, Փարիզը Երևանին պետք է տրամադրի ՀՕՊ երեք ռադարներ, որոնք, իր կարծիքով, «Ադրբեջանն ու Թուրքիան ցանկության դեպքում 15 րոպեում կոչնչացնեն»։ «Ֆրանսիան անգամ իր ՊՆ պաշտոնական հաղորդագրությունում չի նշում, որ արցախցիները ցեղասպանության կամ էթնիկ զտման են ենթարկվել, բռնահանվել, գրում են՝ ուղղակի դուրս են եկել։ Սա է նրանց վերաբերմունքը», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ