Իշխանությունը իրավունք չունի բանակցելու, քանի դեռ Բաքվի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

3f72f81eb76e9b23bd7956a24ab96f65_M

Հուզմունքից մարդ գժվում է, իմանալով, որ արցախցի փախստական, անչափահաս Սամվել Միրզոյանը գտնվում է կալանքի տակ։ Բա մյուս մի քանի տասնյակ քաղբանտարկյալնե՞րը։ Այս մասին գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ամոթ և խայտառակություն է ունենալ նման՝ թշնամում պարտված, սեփական ժողովրդին հալածող գարշապետություն և լինել դրա քաղաքացի։

Իմ համոզմաբ, քանի դեռ Բաքվի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները, Հայաստանի իշխանությունն իրավունք չունի թշնամու հետ բանակցություններ վարելու։ Հարգելի ընդդիմադիրներ, չե՞ք կարծում, որ նույն տրամաբանությամբ, քանի դեռ Հայաստանի բանտերում առկա են քաղբանտարկյալներ, պետք է բացառել ցանկացած շփումներ դավադիր իշխանության հետ, այդ թվում՝ Ազգային Ժողովում»։

--00—ՅՄ