Երևանում գտնվող նախկին ձեռնոցների գործարանի տարածքում կուտակած իզոգամ է այրվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

photo_2023-04-06_13-13-53

Ապրիլի 6-ին, ժամը 11։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին ձեռնոցների գործարանի տարածքում կուտակած իզոգամ է այրվում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող շինության տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել է օդափոխման համակարգի մեկուսիչ շերտը (մոտ 8 քմ)։

--00—ՅՄ