Քրիստիննե Գրիգորյանը հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

48693909_17_97_1350_847_1920x



ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը (2022-2023թթ.) հունվարի 24-ին հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը: Այն ներկայացնելու համար պատրաստվել են ամփոփ գրառումներ՝ որոնք ներկայացնելու են ՄԻՊ-ի գործունեությունը՝ ըստ ոլորտների։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։



Պաշտպանի գործունեությունը անձանց սոցիալական, աշխատանքային, առողջության պահպանման, սեփականության իրավունքների պաշտպանության ուղղությամբ



Պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է եղել անձանց սոցիալական, աշխատանքային իրավունքների պաշտպանության ու վերականգնման աշխատանքները։ Թերևս հաստատության ստացած դիմում-բողոքների ամենամեծ բաժինն ընկնում է սոցիալական և աշխատանքային իրավունքներին առնչվող տարբեր խնդիրներին։ 2022թ.-ին ՄԻՊ-ը ստացել է մի շարք դիմումներ՝ կապված կենսաթոշակի իրավունքի իրացման խնդիրներին, որոնց թվում ՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելուն, մասնակի կենսաթոշակ նշանակելուն, ինչպես նաև աշխատանքային ստաժի հաշվարկի հետ կապված խնդիրներ։



Պաշտպանին հասցեագրված դիմումները վերաբերել են ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի վճարմանը, ինչպես նաև անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարմանը, երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակմանը, ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդի փոխհատուցումանը և այլն։



Պաշտպանի ուշադրության կենտրոնում է եղել աշխատանքային իրավունքների իրացման հետ կապված հարցերն ու քաղաքացիներից ստացած դիմումները։ Մի շարք դիմումներ են եղել Աշխատանքից ազատվելիս վերջնահաշվարկի չկատարելու վերաբերյալ կամ աշխատանքից ազատմանը դրդելու, ինչպես նաև աշխատավարձ չվճարելու հետ կապված։



Ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ բողոքներ։



Ուշադրության կենտրոնում է եղել հաշմանդամություն ունեցող օդաչուների վնասի հատուցման իրավունքի ապահովման խնդիրը։



Պաշտպանը մի շարք դիմումներ է ստացել նաև Առողջության պահպանման իրավունքների հետ կապված հարցերի, ինչպես նաև Պետության կողմից բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի սահմանափակելուն առնչվող հարցերի վերաբերյալ։



Այս ոլորտում Պաշտպանի իրականացրած գործողություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։



--00—ԶՀ