Իմ 120000 հայրենակիցներ, գտնվելով շրջափակման մեջ, երազում են խաղաղության մասին. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Թեհրանում՝ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել: Տեսանյութը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում:

«Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ, գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ:

Սիրելի՛ տիկնայք,

Եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը: Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»,-ասել է վարչապետի ըիկինը։

--00—ԼՄ