«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

photo_2024-05-16_15-06-43

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար, այս մասին հայտնում են շարժումից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք դժգոհ են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։

Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։

--00—ՅՄ