Ուրախ եմ, որ իմ կոչով ոստիկանները փողոց են դուրս եկել, տեսե’ք՝ ինչ վախերով է ապրում այս մարդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Այսօր վաղ առավոտից տարբեր հանդիպումներ ենք ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով իրենց կատարած քայլերից։

«Մենք առաջիկայում բոլոր քաղաքական ուժերի հետ համատեղ կհավաքվենք, որոշումներ կկայացվեն։ Ես ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր առաջիկա օրակարգը, ինչը առաջադրել ենք»,- ասաց Սրբազանը։

Խոսելով Օպերայի բակում ոստիկանական ուժերի կուտակումից՝ Սրբազանն ասաց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ այս բոլոր անհամաձայնություն հայտնած քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհը փակում, այդ գործառույթն են ստանձնել։ Ուրախ եմ, որ իմ կոչով ոստիկանները փողոց են դուրս եկել, տեսե’ք՝ ինչ վախերով է ապրում այս մարդը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ