Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա  և մասամբ փակել երթևեկելի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

photo_2024-05-12_08-21-37

Մայիսի 12-ին, ժամը 03:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա  և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասամբ մասնատել են կոտրված ծառի ճյուղերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

--00—ՅՄ