Վարկանիշային մրցաշար․ Լյովա Գևորգյանը պարտվել է 1/8 եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

gg

 

Շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։

Այսօր մրցում են ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը մրցաշարում ունի 4 ներկայացուցիչ՝ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):

Լյովա Գևորգյանը (125 կգ) հաղթել էր մեկնարկում Գենադի Կուդինովիչին 11-0 հաշվով։ Հաջորդ գոտեմարտում Լյովա Գևորգյանը պարտվեց Չինաստանի ներկայացուցիչին 0-4 հաշվով։

Հրայր Ալիխանյանը (74 կգ), ով մեկնարկում հաղթել է 7-0 հաշվով Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, պարտվել է 1/16 եզրափակիչում Ալբանիայի ներկայացուցիչին։ Մուշեղ Մկրտչյանը և Սերգեյ Սարգսյանը պարտվել էին մեկնարկում։

Աղբյուրը՝ Armsport