ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Քանի որ Նիկոլը Փաշինյանն արհամարհեց ժողովրդի պահանջը, ուրեմն պետք է ստիպենք նրան դա անել։ Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Այդ մասին Հանրապետության հրապարակում հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը` մանրամասնելով Փաշինյանի՝ հրաժարականի գործողությունները․
«Եթե արձագանքը շարունակում է նույնը մնալ, մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու:
Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում»,- նշել է Բագրատ Սրբազանը։
--00—ՍՊ