Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1

Մարտի 15-ին, ժամը 23:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ շրջվել և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է մարտի 16-ին, ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Վ․ Բ․-ի (ծնված 1994 թ․) դին։

 

 --00—ԱՊ