Ես անկուսակցական եմ և որևէ կուսակցության անդամագրվելու հայտ չեմ ներկայացրել․ Առուշ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

առ

Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գրում է․

«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։»

Հիշեցնենք՝  այսօր մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում այն մասին, որ Առուշանյանը ՔՊ-ին անդամագրվելու հայտ է ներկայացրել։

Ըստ լրատվականների տեղեկությունների՝ «Առուշ Առուշանյանի՝ ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետեւանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել»։

 

--00—ԱՊ