Ադրբեջանցիները պատրաստվում են դիմել ՈՒԵՖԱ՝ Արցախի դրոշը մարզադաշտում ծածանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Արցախի-դրոշ-800x445

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայստան-Խորվաթիա խաղի ժամանակ Արցախի դրոշը ծածանելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Հիշեցնենք, որ երեկ Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Առաջին խաղակեսի վերջնամասում մարզադաշտի վրա դրոնի միջոցով ծածանվեց Արցախի դրոշը։

--00—ՅՄ