Առինջի կամարի մոտ բախվել են BMW-ն ու Range Rover-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

8867fbb0-5cc4-4158-ab44-52884dbc4f04.jpg

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են 70-ամյա Հենրիկ Հ.-ի վարած ռուսական համարանիշներով Range Rover-ն ու 24-ամյա Գևորգ Վ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպք վայր են ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերում մի քաղաքացու, ով այս պահին հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց: 



Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:



Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Նաիրի Ստեփանյանը:



Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երկորրդ անգամ ժամանած շտապօգնության ավտոմեքենան բժիշկների և պարեկների օգնությամբ 1 հոգու մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 



Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:



Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում վիրավորի ինքնությունը: 



--00—ԶՀ