Տաշիր քաղաքում այրվել է ավտոտեխսպասարկման կետերից մեկի տանիքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

1101138

Հունվարի 5-ին, ժամը 16։34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 70 հասցեի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետի (160 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և պահեստամասեր։

--00—ՅՄ