Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը․ Հայաստանը 82-րդ հորիզոնականում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1132823

Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։  

Արդեն մի քանի տարի շարունակ աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվում Ֆինլանդիան։ Առաջատարների եռյակը, ինչպես և անցյալ տարի, բաղկացած է Հյուսիսային Եվրոպայի երկրներից՝ երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ