ՌԴ օդանավակայաններում հայկական ավիաընկերությունների համար պայմանները կբարելավվեն. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1687157136_2849204

ՌԴ օդանավակայաններում ՀՀ ավիաընկերությունների համար վճարների հետ կապված իրավիճակը կբարելավվի։ Այս մասին ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստում շատ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել` ներդաշնակեցնել օդանավակայանային և աերոնավիգացիոն սակագներն ու տուրքերը։ Ակնհայտ է, որ դա առավել լավ պայմաններ կստեղծի հայկական ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Ռուսաստան»,-ասել է Օվերչուկը։

--00—ՅՄ