Երկիրը վաճառականի վստահեցինք, նա չէր կարող լավ վարորդ լինել, ուշքն ու միտքը օգուտ ստանալն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Երբ քաղաքականության մեջ էի և որևէ լավ բան էի ուզում անել, ասում էին՝ քաղաքական դիվիդենտ է հավաքում, գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի դուրս գալ քաղաքականությունից, հիմա ավելի ակտիվ եմ և ավելի հեշտ եմ համագործակցում այն թևերի հետ, ովքեր մտածում են ինչպես հանել երկիրն այս իրավիճակից։  Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական գործիչ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով քաղաքականությունից դուրս գալու իր որոշմանը:

Նրա խոսքով, ժամանակը ցույց կտա, որ որևէ քաղաքական ուժի հետ չի համագործակցել, իրեն ճանաչող մարդիկ դա գիտեն: «Ես ոչ մեկ-«ական» չեմ, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, ի՞նչ է՝ գործելու հնարավորություն, ուժ չունե՞մ, որ գնամ Նիկոլի կամ այլ ուժ ձեռի տակ մտնեմ, որ մի բան կարողանամ անել, ինչ ռեսուրս ունեցող ուժ ուզում է լինի, չեմ լինի այդ ուժի «ական», նորմալ մարդուն դա կվիրավորի, ես ինձ հարգում եմ»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ստանձնել է անսարք մեքենայի ղեկը վարելու պարտավորությունը, Կարին Տոնոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է արդարացումներ փնտրի, ժամանակին պետք է մտածեր, նա գիտեր, թե ինչ է ստանձնել: «Երկիրը վաճառականին վստահեցինք, պարզ է, որ նա չէր կարող լավ վարորդ լինել, նրա ուշքն ու միտքն այդ մեքենան անվտանգ տեղ հասցնեը չէ, այլ օգուտ ստանալն է: Կիսասարք մեքենայով էլ են վարորդները կարողանում մարդկանց տեղ հասցնել, վատ վարորդը նույնիսկ ամենալավ մեքենայով է կործանման տանում»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ