Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

քաղաքական

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին։

Նշենք, որ արդեն քանի օր է, ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում Թորոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ, իսկ այսօր մամուլը հայտնել էր, որ Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ հրաժեշտ տալու և համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու։

--0--ԿԿ