Բոլորը ցանկանում են լինել Կրիշտիանուի նման, բայց դա անելը դժվար է․ Ռոնալդու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ֆֆ
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է տաղանդի և աշխատասիրության, ինչպես նաև կարգապահության կարևորության մասին։

«Տաղանդն առանց աշխատանքի ոչինչ է, ինչպես աշխատանքն առանց տաղանդի: Նրանք պետք է աշխատեն միասին և միաժամանակ։ Երկուսն էլ ունեմ, բայց չեմ կարող ասել, թե որն ավելի շատ։

Փոքր դետալները միշտ էլ փոփոխություն կբերեն: Հետևողականությունը ամենադժվար բանն է: Պատրա՞ստ եք դրան։ Դա է գլխավոր կետը, քանի որ բոլորը ցանկանում են լինել Կրիշտիանու, բայց դա անելը դժվար է: Կարգապահությունը ամենադժվար բանն է։ Երբեմն ես պայքարում եմ իմ մտքի հետ, քանի որ մենք բոլորս մարդ ենք: Իհարկե, ես չեմ սիրում ամեն օր մարզասրահ հաճախել, ոչ ոք չի սիրում, բայց դու պետք է դա անես»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերել ESPN-ը։

Աղբյուրը՝ Armsport