Փաշինյանի անպատժելիության ու ոստիկանական տեռորի աղբյուրը Արևմուտքն է, որը կիսատ ծրագիր ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շարժման և ընդհանրապես ընդդիմության նկատմամբ բռնություններ կիրառելու քարտ-բլանշ ունի, որը տրվել է նրան Արևմուտքի կողմից։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է անվտանգային հարցերով փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ 

Ըստ Նահապետյանի՝ Արևմուտքը պատրաստ է աչք փակել ցանկացած բռնության վրա, քանի որ սահմանների դելիմիտացիայի և Խաղաղության պայմանագրի հետևանքով ինչ տարածքներ էլ որ Հայաստանից տրվեն՝ Արևմուտքը տեսնում է հնարավորություն՝ Հայաստանից դուրս հանել ռուսական ռազմական ներկայությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 
--00—ՍՊ