Սրբազանն այս շարժման ոգին է, նրան պետք է անվերապահորեն վստահել՝ ինչ թեկնածու էլ առաջարկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Պայքարող նախկին ուժերը քննություն չբռնեցին, իսկ այս շարժումը հոգևոր տարր է իր մեջ պարունակում, ժողովուրդը արթնացել է և հաջողության չի կարող չհասնել։ Շարժումը չի մարի, մինչև աղբը Հայաստանից դուրս չգա, հիանում եմ առաջնորդի կամային հատկանիշներով։ Սրբազանն այս Շարժման ոգին է, նրան պետք է անվերապահորեն վստահել՝ ինչ թեկնածու էլ առաջարկի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։ 

«Սարսափ կա իշխանության մեջ, զինված ուժ էին բերել Օպերա, Սրբազանը կարողացավ զսպել ու բախման չտանել, ոստիկանները հրահրում էին կռիվ, բայց Սրբազանը թույլ չտվեց բախումներ։ Ակնհայտ է, որ իշխանությունը չի պատրաստվում լափամանից հեռանալ, վարկով ապրանք գնողները հիմա 600 հազարանոց զրահապատ մեքենաներով են շրջում և չեն հեռանա, բոլոր ստոր միջոցների կդիմեն։ Միակ միջոցը նրանց աշխատելու հնարավորություն չտալն է, մասսայական ընդվզմամբ նրանք ստիպված կհեռանան»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ