Ադրբեջանը ոչնչացրել է արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

կ.

Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը՝ ավերելով եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ, գրում է «Regionmonitor.com»-ը:

«Karabakh Records» տելեգրամյան ալիքն ահազանգում է, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Ասկերան շրջանի Խնձրիստան գյուղում գտնվող արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, իսկ ավելի վաղ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին:

--00—ԼՀ